Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Հակառակորդի կողմն անցած պայմանագրային զինծառայողի արարքը մեկնաբանելու չէ

Հակառակորդի կողմն անցած պայմանագրային զինծառայողի արարքը մեկնաբանելու չէ
22.03.2015 | 21:04

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.


«ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ: Սակայն կարծում ենք` ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն, որ նա միայնակ մինչև ատամները զինված հարձակվել էր Ադրբեջանի վրա և նրանց ասկյարները մի կերպ են չեզոքացրել հայ ռեմբոյին»:

Դիտվել է՝ 2373

Մեկնաբանություններ